Գվարդիոլա․ «Եթե ցանկանում ես նվաճել ՉԼ-ն, ապա պետք է հաղթես մեծ ակումբների»

Գվարդիոլա․ «Եթե ցանկանում ես նվաճել ՉԼ-ն, ապա պետք է հաղթես մեծ ակումբների»

08/08/2020 - 18:26

Երեկ՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբանկաների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան․

«Մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն գոլի հեղինակ դարձանք նրանց երկու սխալից հետո։ Մենք փորձում էինք խաղացողներին համոզել, որպեսզի առաջ գնան և հարձակվեն, սակայն այսպիսի մրցակցի դեմ դա դյուրին խնդիր չէ։ Մենք փորձում էինք պրեսինգի դիմել․ երբեմն դա ստացվում էր, երբեմն՝ ոչ։ Ընդհանուր առմամբ, «Սիթին» լավ հանդիպում անցկացրեց։

Կարևոր է, որ մենք երկու անգամ հաղթեցինք «Ռեալին»։ Զիդանը նախկինում երբեք չէր պատրվել փլեյ-օֆֆ-ում։ Պետք էր տեսնել, թե նրանք ինչ հանգիստ էին խաղում, նրանք շատ լավն էին։

Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեմպիոնների լիգան և սա միայն առաջին քայլն էր։ Եթե ցանկանում ես նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա պետք է հաղթես մեծ ակումբների։

Մենք ութ օր ունենք, որպեսզի պատրաստվենք «Լիոնի» դեմ խաղին։ Մենք մի փոքր կվայելենք այս հաղթանակը, իսկ այնուհետև կմտածենք «Լիոնի» դեմ խաղի մասին»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023