Գործարքը կայացած է. Խուան Կուադրադոն տեղափոխվում է Ինտեր

Գործարքը կայացած է. Խուան Կուադրադոն տեղափոխվում է Ինտեր

17/07/2023 - 10:37

«Յուվենտուսի» արդեն նախկին պաշտպան Խուան Կուադրադոն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Կոլումբացի ֆուտբոլիստը «ներաձուրիների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 314 խաղում դառնալով 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023