Գործարքը կայացած է. Ժոաու Կանսելուն տեղափոխվում է Բարսելոնա

Գործարքը կայացած է. Ժոաու Կանսելուն տեղափոխվում է Բարսելոնա

29/08/2023 - 00:25

«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու վարձակալությամբ։

Կոմղերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո կատալոնական ակումբն ունենալու է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու հնարավորություն։

Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն հաղորդում։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ վարձակալության ավարտից հետո Կանսելուն մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ։

Հիշեցնենք, որ պորտուգալացի լատերալը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով հանդես է եկել «Բավարիայի» կազմում` անցկացրած 21 խաղում դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում էր 2019 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 154 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023