Գնաբրի. «Դեմբելեն շատ ավելի լավն է Մբապեից»

Գնաբրի. «Դեմբելեն շատ ավելի լավն է Մբապեից»

29/10/2021 - 11:16

Ինչպես տեղեկաղնում է Goal.com-ը, «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը, Յոզուա Կիմիխն ու Սերժ Գնաբրին նկարահանվել են վավերագրական ֆիլմում։

Այդ ֆիլմում Գնաբրին համեմատականներ է անցկացրել «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի հարձակվողներ Ուսման Դեմնոլեի ու Կիլիան Մբապեի միջև.

«Դեմբելեն շատ ավելի լավն է Մբապեից»,- ասել է Գնաբրին։

«Ի՞նչ նկատի ունես` ասելով, որ նա ավելի լավն է։ Եթե ես էլ Դեմբելեի դրիբլինգն ունենայի, ապա նույնպես ավելի լավը կլինեի»,- հավելել է Մյուլլերը։

«Եթե ես ընտրություն կատարեի Դեմբելեի, Գնաբրիի կամ Կոմանի միջև, կընտրեի Գբաբրիին ու Կոմանին։ Դեմբելեի վերաբերյալ քննարկումներն ինձ զայրացնում են»,- եզրափակել է Կիմիխը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023