Գերմանիայում ակումբներից մեկն ընկերական խաղն անկացրել է մերկ 📸

Գերմանիայում ակումբներից մեկն ընկերական խաղն անկացրել է մերկ 📸

02/05/2024 - 18:18

Մայիսի 1-ին Գերմանիայի Հերնե քաղաքում արտասովոր ֆուտբոլային հանդիպում է կայացել։

Deutsche Welle-ն գրում է, որ «Արվեստ և բողոքի խաղ ՈՒԵՖԱ-ի, Գերմանիայի ֆուտբոլային միության և ֆուտբոլի չափազանց առևտրայնացման դեմ» խորագրով կայացած հանդիպմանը «Deutsche NACKTionalmannschaft» ակումբը «Pottoriginale All Stars» թիմի դեմ ընկերական հանդիպումն ամբողջությամբ անցկացրել է մերկ։ Հանդիպումը կայացել է Շտրյունկեդե ամրոցի մարզադաշտում, որին ներկա է եղել ավելի քան 1000 հանդիսական։

Այդ արշավը նաև նպատակ է ունեցել օրինակ ծառայել բազմազանության և բնականության համար, ինչպես նաև սոցիալական ցանցերի կախվածության ու ազդեցության և գեղեցկության կեղծ իդեալների դեմ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023