Գերլարված վերջաբան Արարատ-Արմենիա – Շիրակ խաղում ?

Գերլարված վերջաբան Արարատ-Արմենիա – Շիրակ խաղում ?

08/04/2019 - 16:34

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Շիրակին». հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի հաշիվը բացվել է 70-րդ րոպեին. «Շիրակին» առաջ է մղել Շաբանին: Ուղիղ 10-րոպե անց Պետրոս Ավետիսյանը հավասարեցրել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Դավիթ Ղանդիլյանը դարձյալ առաջ է մղել Գյումրիի թիմին: «Արարատ-Արմենիան» 85-րդ րոպեին էլ անկյունայինից փոխանցումից հետո Գուզը գոլ է խփել՝ ոչ-ոքի կորզելով իր թիմի համար:

Այս ոչ-ոքիից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 39 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական, իսկ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 29 միավորով 6-րդն է:

Հանդիպման տեսագրությունը՝ այստեղ:

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023