Գանացի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ Ռեշֆորդի հայրն է

Գանացի նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ Ռեշֆորդի հայրն է

14/06/2020 - 16:44

Գանացի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Բոյե Մարկեյը հատյարարել է, որ համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կենսաբանական հայրը։

65-ամյա տղամարդը այդ մասին հայտարարել է  Star Star-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ըստ տղամարդու խոսքերի՝ խաղացողի մորից նա բաժանվել է 22 տարի առաջ․

«Մարկուս Ռեշֆորդը իմ տղան է և նա գիտի դրա մասին, չնայած մենք վաղուց չենք տեսնվել։ Սկզբնական շրջանում նա չարացած էր, քանի որ մտածում էր, որ թողել եմ նրան, սակայն դա այդպես չէ։

Շատերն են հիմա փորձում ինձնից հարցազրույց վերցնել, որպեսզի նոր փաստեր հաղորդեմ դրա մասին, սակայն ես նրանցից չեմ, ով հեշտ ուղի է փնտրում փող ստանալու և հեղինակություն ձեռք բերելու համար։ Ես պարզապես ցանկանում եմ պարզաբանել իրավիճակը՝ ցանկանալով տեղեկացնել աշխարհին, որ Մարկուս Ռեշֆորդը իմ տղան է»,- պատմել է Մարկեյը, ում խոսքերը մեջբերում է Kickoff-ը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Մարկուս Ռեշֆորդը, ով ներկայումս 22 տարեկան է, ծնվել է Մանչեսթեր արվարձաններից մեկում՝ Ջոզեֆ և Մելանի Ռեշֆորդների ընտանիքում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023