Գաբի․ «Լիվերպուլը թերագնահատել էր Ատլետիկոյին»

Գաբի․ «Լիվերպուլը թերագնահատել էր Ատլետիկոյին»

21/02/2020 - 18:19

«Ատլետիկոյի» նախկին ավագ Գաբին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատլետիկոյի» տարած հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը Սաուլի խփած գոլի շնորհիվ հաղթել է նվազագույն՝ 1։0 հաշվով։

«Սա հիանալի արդյունք է։ Ես հերթական անգամ փշաքաղվեցի, երբ տեսա, թե ինչպես է թիմի ավտոբուսը մոտենում մարզադաշտին, թե ինչպես են երկրպագուներն աջակցում թիմին։

Թվում է՝ «Լիվերպուլի» խաղացողները կարծում էին, որ ժամանել են «Պուերտո Բոնիտայի» դեմ մրցելու։ Նրանք թերագնահատել էին «Ատլետիկոյին», և այդ փաստը ինձ հունից հանեց»,- մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Գաբին «Ատլետիկոյի» գույները պաշտպանել է 2011-2018 թթ, իսկ այժմ հանդես է գալիս Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» կազմում, որի գլխավոր մարզիչն է Խավին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023