Բրունու Ֆեռնանդեշը գերազանցեց Անրիի ու Դե Բրույնեի պատմական ռեկորդը 🎥/📸
«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը «Բորնմութի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում ասիստ կատարաեց Պատրիկ Դորգուին և պատմական ռեկորդ գրանցեց։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը` 21։
Նախորդ ռեկորդակիրները «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Կևին դե Բրույնեն էին, որոնք համախատասխանաբար 2003/04 և 2019/20 մրցաշրջաններում գրանցել էին 20-ական ասիստ։
Հիշեցնենք, որ Ֆեռնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի ավարտվող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml