Բրազիլիայի հավաքականը գերվստահ հաղթանակով մեկնարկեց Կոպան🎥

Բրազիլիայի հավաքականը գերվստահ հաղթանակով մեկնարկեց Կոպան🎥

14/06/2021 - 11:23

Հունիսի 14-ին` Երևանի ժամանակով 1:00-ից մեկնարկեց նաև Կոպա Ամերիկայի խաղարկությունը։

Մրցաշարի բացման խաղում Բրազիլիայի հավաքականը մրցեց Վենեսուելայի հավաքականի դեմ` տանելով 3:0 հաշվով գերվստահ հաղթանակ։

Ողջ հանդիպման ընթացքում Տիտեի սաներն ունեին հսկայական առավելություն և որևէ շանս չտվեցին մրցակցին, որը ոչ մի գոլային պահ չստեղծեց Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

«Պենտակամպեոնների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկինիոսը, Նեյմարն ու Գաբրիել Բարբոսան` Գաբիգոլը։

Բրազիլիայի հավաքականն այս հաղթանակի շնորհիվ միանգամից գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։

Այս խմբում տեղի է ունեցել ևս մեկ խաղ. Կոլումբիան Էդվին Կարդոնայի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Էկվադորի ընտրանուն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023