Բունդեսլիգան նոր հերոս ունի. Ունիոն Բեռլինը հաղթեց Քյոլնին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

Բունդեսլիգան նոր հերոս ունի. Ունիոն Բեռլինը հաղթեց Քյոլնին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥

12/09/2022 - 00:24

Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» դեմ` հաղթելով 1:0 հաշվով։

Մայրաքաղաքային ակումբին հաղթանակ պարգևեց 4-րդ րոպեին «Քյոլնի» պաշտպան Տիմո Հյուբերսի խփած ինքնագոլը։

Այս հաղթանակից հետո Ուրս Ֆիշերի թիմը վաստակեց 14 միավոր և գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ, ըստ OptaFranz-ի, «Ունիոն Բեռլինն» պատմության մեջ առաջին անգամ է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը` դառնալով 34-րդ գերմանական ակումբը, որը նման հաջողության է հասնում։

Հատկանշական է, որ Բունդեսլիգայի վերջին 10 տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիան» իր ակտիվում ունի 12 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆյարբուրգը», 13 միավորով, 2-րդն է։

Հավելենք, որ «Քյոլնը», վաստակած 9 միավորով, զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը` փոխարինման դուրս գալով 85-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023