Բորուսիան հաստատել է. Սանչոն տեղափոխովում է Յունայթեդ

Բորուսիան հաստատել է. Սանչոն տեղափոխովում է Յունայթեդ

01/07/2021 - 15:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն մամուլի ասուլիսի ընթացքում արդեն հաստատել է, որ «Բորուսիան» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ.

«Սանչոյի տրանսֆերի հետ կապված մենք համաձայնության ենք հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Ջեյդոնը հեռանալու ցանկություն հայտնեց, սակայն մենք ցանկանում էինք նրան պահել մեր շարքերում։ Մենք չենք ուրախանում ստացված գումարից։ Հիասթափված ենք, որ նա հեռանում է»,- Վացկեի խոսքերը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ դորտմունդյան ակումբի ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց վճարել են 85 մլն եվրո։

Սանչոն «Յունայթեդի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքելու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023