Բերնարդու Սիլվա․ «Պեպը Ռեալին բոլորից լավ գիտի»

Բերնարդու Սիլվա․ «Պեպը Ռեալին բոլորից լավ գիտի»

28/07/2020 - 15:29

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտխան Բերնարդու Սիլվան իսպանական հեղինակավոր Marca պարբերականին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 երզափակչի շրջանակում կայանալիք «Ռեալի» դեմ պատասխան հանդիպման իր սպասելիքների մասին։

– Խոսելով Չեմպիոնների լիգայի մասին՝ Պեպն ասած, որ «Սիթիում» «Ռեալին» ոչ ոք իրենից լավ չգիտի, ինչպես ինքը։ Նա գիտի, թե «Ռեալն» ինչպես կարող է խանգարել և նվասել «Սիթիին»։ Ինչպե՞ս եք դուք կարծում՝ «Սիթին» խաղադաշտ դուրս կգա կարծես հանդիպման հաշիըվ 0։0 է, թե՞ ոչ։

– Եթե անկեղծ՝ առաջին և երկրորդ հանդիպման միջև հեռավորությունն անցչափ մեծ է, և դա կայանալիք հանդիպումն ավելի յուրահատուկ է դարձնում, սակայն մենք գիտենք, որ առաջին խաղում հաղթել ենք 2։1 հաշվով, այդ պատճառով էլ մենք հանդես կգանք նույն վստահությամբ և վերաբերմունքով, ինչ առաջին հանդիպումն էր, սակայն մենք պետք է աշխատենք նաև արդյունքի վրա։

Մենք գիտենք, որ պետք է հանդիպում անցկացնենք հիանալի ակումբի դեմ։ «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, սակայն մենք կփորձենք շրջանցել նրանց։ Կարծում եմ՝ մենք հիանալի կազմ ունենք, որը կարող է կրկին հաղթել։

– Ի՞նչ եք կարծում՝ Պեպը կարող է օգտագործել իր փորձը, որպեսզի օգնի «Սիթիին» առաջ շարժվել։

– Իսպանական ակումբների դեմ խաղերում մեզ Պեպից լավ որևէ մեկը չի կարող օգնել։ Նա այդ ակումբները շատ լավ գիտի։ Ինչպես դուք ասացիք՝ Պեպը մի մարզիչ է, ով «Ռեալին» բոլորից լավ գիտի։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023