Բենֆիկան խոշոր անակնկալ մատուցեց` Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս թողնելով Այաքսին🎥

Բենֆիկան խոշոր անակնկալ մատուցեց` Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս թողնելով Այաքսին🎥

16/03/2022 - 02:01

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։

հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հոլանդական ակումբը, ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Դեռ ավելին` «Բենֆիկային» հաջողվեց հանդիպման ընթացքում կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ հաղթանակ կորզել` մատուցելով խոշոր անակնկալ. 77-րդ րոպեին աչքի ընկավ Դարվին Նունյեսը։

Այսպիսով, «Բենֆիկան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023