Բենֆիկան անհավանական հրաժարագին է սահմանել Նունյեսի համար

Բենֆիկան անհավանական հրաժարագին է սահմանել Նունյեսի համար

11/04/2022 - 14:38

«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների հետաքրքրության շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, պորտուգալական ակումբը սահմանել է 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը ու նրա վաճառոից ցանկանում է վաստակել նվազագույնը 127 մլն եվրո։

Հաղորդվում է, որ հրաժարագնի չափը պատահական չի ընտրված, քանի որ «արծիվների» ղեկավարությունն ուրուգվայցի հարձակվողի վաճառքից մտադիր են աշխատել այնքան, որքան 2019 թ. ամռանը «Ատլետիկո Մադրիդը» վճարեց Ժոաո Ֆելիշի տրանսֆերի դիմաց։

Նշվում է, որ «Բենֆիկան» չի պատրաստվում նվազեցնել Նունյեսի տրանսֆերային արժեքը և չի շտապելու նրան վաճառելու հարցում։

Ըստ նախնական տեղեկությունների` Դարվին Նունյեսին իրենց շարքերում են ցանկանում տեսնել ՊՍԺ-ն, «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ուրուգվայցի հարձակվողը, խփած 24 գոլով, պորտուգալական Լիգա ԲՎԻՆ-ի լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023