Բենզեման կրկին փայլում է՝ առաջնորդելով Ռեալին չեմպիոնական պայքարում🎥

Բենզեման կրկին փայլում է՝ առաջնորդելով Ռեալին չեմպիոնական պայքարում🎥

22/04/2021 - 01:50

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում Զինեդին Զիդանի սաներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչի արդյունքում «արքայական» ակումբի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալը երեք գնդակի առավելություն ստացան։

Կարելի է ասել, որ հանդիպման հերոսը դարձավ Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողը 30-40-րդ րոպեների ընթացքում դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ հանելով այս խաղում հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները։

33-ամյա հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է  արդեն 21 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Լեո Մեսսիին զիջելով ընդամենը երկու գնդակ։

Բենզեմայի երկու գոլերի մեջտեղում էլ աչքի ընկավ Ալվարո Օդրիոսոլան, իսկ կողմերն ընդմիջման գնացին 3։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հանգիստ պայքարում։ Ճիշտ է՝ մադրիդյան ակումբի ֆուբտոլիստները շարունակում էին գնդակին ավելի շատ տիրել, սակայն նրանց խաղում արդեն սրություն չկար, իսկ «Կադիսի» ֆուտբոլիստները չէին կարողանում բեկել հանդիպման ընթացքը։

Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ «Ռեալը» հաղթեց 3։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» վաստակեցին 70 միավոր, շրջանցեցին «Ատլետիկոյին» և ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ «Հնդկացիները» նույնպես ունեն 70 միավոր, սակայն ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումը։

Դիեգո Սիմեոնեի թիմը ապրիլի 22-ին Մադրիդում կմրցի հետնապահների թվում ընթացող «Ուեսկայի» դեմ։

«Կադիսը» մնաց 36 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023