Բելինգհեմ. «Ռեալն աշխարհի ամենամեծ ակումբն է»

Բելինգհեմ. «Ռեալն աշխարհի ամենամեծ ակումբն է»

01/02/2024 - 11:32

Ջուդ Բելինգհեմը խոսել է «Ռեալ Մադրիդում» հանդես գալու իր տպավորությունների մասին.

««Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է։ Երբ ամեն ինչ մոտկից ես տեսնում, հիացնում է։

Այստեղ կարծես Կոլիզեյում լինես, իսկ դու գլադիատոր ես։ Յուրահատուկ զգացողություն է։

Ոչ-ոքի չի կարող պատկերացնել, թե որքան մեծ է այս ակումբը։ Անհնար է դուրս գալ փողոց և աննկատ մնալ։ Այս ակումբն ամենաբարձր մակարդակի վրա է»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 26 խաղում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023