Բելինգհեմը նշել է, թե ով է իր վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բելինգհեմը նշել է, թե ով է իր վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

04/10/2023 - 16:36

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Նապոլիին»։

«Արքայական» ակումբի կազմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը` դառնանալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հանդիպումից հետո անգլիացի ֆուտբոլիստը խոսել է իր և Դիեգո Արմանդո Մարադոնայի համեմատության մասին, ինչպես նաև նշել է, թե ով է իր վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը.

«Իմ գոլը Մարադոնայի ոճո՞վ էր։ Իմ կարծիքով դա չափազանցված է։ Հիանալի գոլ էր, սակայն այն, ինչ ես տեսել եմ Youtube-ի տեսանյութերով և փաստավավերագրական ֆիլմերով, կարող եմ միանշանակ ասել, որ նա ինձնից լավն է եղել։

Այ Վինիսիուսը, հավանաբար, ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Կարծում եմ` նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Մենք հիանալի համագործակցեցինք դաշտում»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մերջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023