Բելինգհեմը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ռեալի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բելինգհեմը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ռեալի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

20/10/2023 - 08:55

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա ակումբի լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամիս 20-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 5 հանդիպում` դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Անգլիացի կիսապաշտպանն այդ մրցանակն ստանում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ։

Հիշեցնենք, որ Բելինգհեմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023