Բելգիայի հավաքականն անկասելի է․ Ռուսաստան 1։4 Բելգիա?

Բելգիայի հավաքականն անկասելի է․ Ռուսաստան 1։4 Բելգիա?

17/11/2019 - 00:14

Եվրո-2020-ի որակավորման փուլի 9-րդ տուրում իր հանդիպումն անցկացրեց նաև Բելգիայի հավաքականը՝ տանելով իններորդ անընդմեջ հաղթանակը։

Ռոբերտո Մարտինեսի սաները «Գազպրոմ Արենայում» հյուրընկալվելիս խոշոր՝ 1։4 հաշվով առավելության հասան Ռուսաստանի հավաքականի նկատմամբ։

Հյուրերի կազմում դուբլով աչքի ընկավ Էդեն Ազարը, մեկական գնդակ էլ գրանցվեց Տորգան Ազարի և Ռոմելու Լուկակուի հաշվին, իսկ տանտերերի կազմում միակ գնդակը խփեց կենտրոնական պաշտպան Գեորգի Ջիքիան։

Նշենք, որ Բելգիայի և Ռուսաստանի հավաքականներր արդեն նվաճել են Եվրոյի իրենց ուղեգիրը։ Վերջին տուրում այս խմբի խաղերը կկրեն ընկերական բնույթ, քանի որ Բելգիայի հավաքանն այս հաղթանակով նաև ապահովեց իր 1-ին հորիզոնականը, իսկ Ռուսաստանը կլինի 2-րդը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023