Բարտոմեու․ «VAR-ը մշտապես որոշումներ է կայացնում միևնույն թիմի օգտին»

Բարտոմեու․ «VAR-ը մշտապես որոշումներ է կայացնում միևնույն թիմի օգտին»

06/07/2020 - 13:34

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ տեսակրկնությունների VAR համակարգը մշտապես որոշումներ է կայացնում «Ռեալի» օգտին։

«Ես «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպումը դիտել եմ գրեթե մինչև երկրորդ խաղակեսը։ Ես ինձ վատ եմ զգում, քանի որ մենք ունենք աշխարհի լավագույն առաջնությունը, սակայն կորոնադադարից հետո VAR համակարգը անարդար որոշումներ է կայացնում։ Այդ ամենը մի քանի հանդիպումներում ազդեցություն ունեցավ արդյունքի վրա և մշտապես որոշումներ է կայացնում միևնույն թիմի օգտին»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ նախքան կորանադադարը «Բարսելոնան» երկու միավորի տարբերությամբ գլխավորում էր մցաշարային աղյուսակը, սակայն առաջնության վերսկսումից հետո «Ռեալը» տարել է 7 անընդմեջ հաղթանակ՝ ունենալով 4 միավորի առաելություն մոտակա հետապնդող «Բարսելոնայից»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023