Բարտոմեու․ «Սետիենը հեռացված է»

Բարտոմեու․ «Սետիենը հեռացված է»

17/08/2020 - 11:34

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հեռացվել է զբաղեցծար պաշտոնից.

«Սետիենը հեռացված է»,- նշել է Բարտոմեուն Cope ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։ Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էին նաև իտալացի լրագրողներ Ֆաբրիցո Ռոմանոն և Նիկոլո Սկիրան։

Կատալոնական ակուբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում օգոստոսի 14-ին 2։8 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Բավարիայից», ինչից հետո տեղեկատվություն տարածվեց, որ «կապտանռնագույնների» ղեկավարները հեռացնելու են ինչպես Կիկե Սետիենին, այնպես էլ ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալին, ով շարունակում է պաշտպանել Սետիենին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, ակումբը 1+1 տարբերակով պայմանագիր է առաջարկել «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, իսկ բացի Պոչետինոյից, ակումբը կապ է պահպանում նաև Մաքս Ալեգրիի, Թիերի Անրիի, ինչպես նաև Ռոնալդ Կումանի հետ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023