Բարտոմեու․ «Կլասիկոյի անցկացմանը ոչ մի վտանգ չի սպառնում»

Բարտոմեու․ «Կլասիկոյի անցկացմանը ոչ մի վտանգ չի սպառնում»

13/12/2019 - 23:21

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտեմեուն վստահեցրել է, որ հոկտեմբերի 26-ից հետաձգված Էլ կլասիկոյի ացնկացմանը ոչ մի վտանգ չկա և հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 18-ին։

«Կլասիկոն կայանալու է և այլևս հետաձգում չի լինելու։ Կատալոնիան բարդ իրավիճակում է, սակայն դա համատեղելի է ֆուտբոլի հետ։ Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում խաղի անվտանգության համար, սակայն սպասվում է, որ խաղի ընթացքում ամեն ինչ հանգիստ է լինելու։ Երկրպագուները կարող են գալ ընտանիքով ու ընկերներով։ Կլասիկոն սպորտի ու հանգստության տոն է լինելու»,- Բարտոմեուի խոսքրը փոխանցում է իսպանական Marca-ն։

Հիշեցնենք, որ իսպանական երկու գրանդ ակումբների միջև հանդիպումը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023