Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք անձեռնմխելի են

Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք անձեռնմխելի են

19/08/2020 - 01:46

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ակումբը ոչ մի դեպքում չի պատրաստվում վաճառել։

«Լեո Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, սակայն կան ևս այլ ֆուտբոլիստներ, որոնք ոչ մի դեպքում չեն վաճառվելու։

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ֆրենկի դե Յոնգ, Նելսոն Սեմեդու, Ուսման Դեմբելե, Անտուան Գրիզման, Կլեման Լենգլե։ Այս ֆուտբոլիստներն անձեռնմխելի են և նրանց վրա հույս ենք դնում։ Նրանք այստեղ են, որպեսզի «Բարսայում» երկար տարիներ անցկացնեն։

Տեր Շտեգենը նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ և շարունակելու է մեզ հետ իր մրցելույթները, նա ֆանտաստիկ դարպասապահ է։

Ֆիլիպե Կոուիտինիոն, հնարավոր է, մնա «Բարսայում»։ Նրա ապագան կորոշի մարզիչը»,- նշել է Բարտոմեուն, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023