Բարտոմեուն մտադիր է հանդիպել Մեսսիի հետ

Բարտոմեուն մտադիր է հանդիպել Մեսսիի հետ

27/08/2020 - 19:41

«Բարսելոնայի» ղեկավարությունը չի պատրաստվում հենց այնպես բաց թողնել իր ավագ Լեո Մեսսիին, ով ցանկանում է հեռանալ ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հստակ դիրքորոշում ունի Մեսսիի հեռանալու հետ կապված․ Մեսսիի տարնսֆերի հետ կապված 57-ամյա ֆունկցիոները նույնիսկ չի ուզում այլ ակումբներից որևէ առաջարկ լսել, չնայած խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ին Բարտոմեուն հանդիպում է ունեցել ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրաուի, տեխնիկական տնօրեն Ռամոն Պլենեսի, ինչպես նաև սպորտային տնօրեն Խավիեր Բորդասի հետ, ինչից հետո կողմերը որոշել են պահպանել իրենց դիրքորոշումը Մեսսիի հեռանալու հարցի շուրջ։

Բարտոմեուն ամեն ինչ կանի, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստին համոզի փոխել հեռանալու որոշումը, ինչի համար ակումբի նախագահը մտադիր է հանդիպել Մեսսիի հետ։ Բարտոմեուն ցանկանում է Մեսսիին ապացացուել, որ նա կարիերան պետք է ավարտի հենց «Բարսայի» կազմում, քանի որ դա նրա համար լավագույն որոշումը կլինի։

Մեսսին իր հերթին հստակ որոշել է, որ պետք է հեռանա ակումբից, քանի որ նա հասկանում է, որ երկար ժամանակ չի կարող հանդես գալ բարձր մակարդակով և կարծում է, որ «Բարսայում» նա այլևս չի կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023