Բարտոմեուի աթոռը երերում է․ հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների օրինականությունը

Բարտոմեուի աթոռը երերում է․ հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների օրինականությունը

08/10/2020 - 00:09

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մոտ ժամանակներս, հնարավոր է, թողնի զբաղեցրած պաշտոնը։

Մոտ մեկ ամիս առաջ «Բարսելոնայի» անդամներից Ժորդի Ֆարե ստորագրահավաք էր սկսել, որպեսզի անվստահության քվե հայտնի 57-ամյա նախագահին։ Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի հավաքվի 16521 ստորագրություն, սակայն Ֆարեն հավաքել էր 20687-ը։

Դրանից հետո «Բարսելոնան» սկսեց զբաղվել այդ ստորագրությունների օրինականությունը և ակումբի օրենսդրությանը համապատասխանելը ստուգելը, ինչի համար կազմվել էր հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել էին «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի երկու անդամ, այն երկու անձինք, ովքեր առաջինն են ստորագրել անվստահության քվեի գաղափարի օգտին, ինչպես նաև Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, այդ հանձնաժողովը հրապարակել է ստացված արդյունքները, ինչի արդյունքում պարզվել է, որ ստուգված ստորագրություններից 18090-ը օրինական են և վավեր, ինչը բավական է, որպեսզի ակումբի նախագահին անվստահության քվե հայտնեն տնօրենների խորհրիդ անդամները․ դրա համար նվազագույնը անհրաժեշտ էր, որ վավեր լինեն 16251 ստորագրություն։

Այժմ պետք է անվստահության քվեի հարցը տնօրենների խորհրդի ժամանակ դրվի քվեարկության, սակայն Ժորդի Ֆարեն կարծում է, որ հարցը քվեարկության փուլին չի հասնելու․

«Կարծում եմ, որ այդ քվեարկությունը չի լինելու, քանի որ Բարտեմուն և նրա «մարդիկ» հրաժարական կտան։ Ես խնդրում եմ՝ ազատեք ձեզ այդ տհաճ գործընթացներից և հեռացեք հենց հիմա, որպեսզի որքան հնարավոր է շուտ նոր ընտրություններ տեղի ունենան»,- հայտարարել է Ֆարեն։

Հավելենք, որ եթե, ի վերջո, բանը հասնի քվեարկությանը, ապա Խոսեպ Մարիա Բարտոմեուին պաշտոնից կարող են հեռացնել այն դեպքում, եթե քվեարկության ժամանակ տնօրենների խորհրդի անդամների երկու երրորդը կողմ քվեարկեն այդ որոշմանը, ընդ որում, նրանցից 10%-ը պետք է լինեն ակումբի անդամներ։ Այդ դեպքում տնօրենների խորհուրդը՝ Բարտոմեուի գլխավորությամբ ավտոմատ կերպով կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչից հետո կնշանակվեն նոր նախագահական ընտրություններ, որոնց անցկացման օրը նախնական նշանակված է 2021 թվականի մարտի 20-21-ին։ Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում ընտրությունները տեղի կունենան ժամկետից շուտ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023