Բարսեղյանը հերթական գոլն է խփել Աստանայի կազմում🎥

Բարսեղյանը հերթական գոլն է խփել Աստանայի կազմում🎥

16/07/2021 - 22:18

Ղազախստանի գավաթի C խմբի 2-րդ տուրի շրջանակում «Աստանան» համառ պայքարում 3:2 հաշվով կոտրեց «Ակտոբեի» դիմադրությունը։

Հանդիպման 71-րդ րոպեին «Աստանայի» կազմում հերթական գոլն է խփել Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:1։

Հավելենք, որ 27-ամյա հարձակվողն «Աստանայի» կազմում ընթացիկ մրղաշրջանում մասնակցել է 19 խաղի` 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է «Աստանային», ապա ակումբն այս հաղթանակից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է C խումբը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023