Հանրահայտ պոռնոկայքը Մեսսիի պայմանագրի երկարաձգման համար Բարսային 10 մլն դոլլար է առաջարկել

Հանրահայտ պոռնոկայքը Մեսսիի պայմանագրի երկարաձգման համար Բարսային 10 մլն դոլլար է առաջարկել

06/07/2021 - 00:16

«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով դեռևս չի կարողանում նոր պայմանագիր կնքել ակումբի ավագ Լեո Մեսսիի հետ, ով ս/թ հուլիսի 1-ից դարձել է ազատ գործակալ։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, դժվար իրավիճակում կատալոնական ակումբին պատրաստ է ձեռք մեկնել հանրահայտ պոռնոկայք Stripchat-ը։

Բանն այն է, որ կայքը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային նամակ է ուղարկել, որի շրջանակում ակումբին առաջարկել են 10 մլն դոլլար Լեո Մեսիի հետ նոր պայմանագիր կնքելու համար, իսկ դրա փոխարեն «կապտանռնագույնները» Stripchat-ը պետք է դարձնեն իրենց հեռարձակումների հիմնական գործընկերը 2021/22 մրցաշրջանում։

«Որպես ֆուտբոլի ակնհայտ երկրպագու` ես գիտեմ, որ «Բարսելոնան» միջոցներ է փնտրում Լեո Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման համար։ Ցավալի կլինի, եթե ակումբում 20 տարի անցկացնելուց հետո, Լեո Մեսսին հեռանա։

Որպեսզի աջակցեմ այս գործարքի ֆինանսական կողմին, ես ակումբին առաջարկել եմ 10 մլն դոլլար, սակայն դրա փոխարեն հաջորդ մրցաշրջանում պետք է դառնանք «Բարսելոնայի» հեռարձակումների հիմնական գործընկերը։

Stripchat-ը մասնագիտացած է մեծահասակների համար որակյալ ուղիղ եթերներ ապահովելու գործում, որն ամսական ունենում է ավելի քան 420 մլն դիտում։

Օգտվելով մեր հնարավորություններից, մենք կարող ենք ողջ աշխարհին յուրահատուկ հաճույք պատճառել, հեռարձակելով ֆուտբոլային հանդիպումներ Մեսսիի մասնակցությամբ»,- նշել է Stripchat-ի փոխնախագահ Մաքս Բենեթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023