Բարսելոնան ֆանտաստիկ է` հիասքանչ խաղով ջախջախելով Բետիսին🎥

Բարսելոնան ֆանտաստիկ է` հիասքանչ խաղով ջախջախելով Բետիսին🎥

17/09/2023 - 00:54

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Բետիսի» դեմ։

«Բլաուգրանան» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` 5:0 հաշվով ջախջախելով Սևիլիայից ժամանած հյուրերին։

Խավիի թիմի գոլերը խփեցին Ժոաու Ֆելիքսը, Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Ռաֆինիան ու Ժոաու Կանսելուն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 13 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բետիսը», 7 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023