Բարսելոնան վստահ խաղով հաղթեց Օսասունային` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ 🎥

Բարսելոնան վստահ խաղով հաղթեց Օսասունային` դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ 🎥

12/01/2024 - 00:53

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Օսասունան»։

Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեցին Ռոբերտ Լևանդովսկին ու Լամին Յամալը, ովքեր աչքի ընկան համապատասխանաբար 59-րդ ու 90+3-րդ րոպեներին։

Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում հունվարի 14-ին կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023