Բարսելոնան վերջնաժամկետ է դրել Դեմբելեի առջև

Բարսելոնան վերջնաժամկետ է դրել Դեմբելեի առջև

28/06/2022 - 12:08

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան շարունակում է մնալ անորոշ։

Հայտնի է, որ կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբն այդ առթիվ վերջնաժամկետ է դրել Դեմբելեի առջև ու ցանկանում է, որ նա ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի մինչև հունիսի 30-ը։

Դեմբելեն դեռ պնդում է, որ ցանկանում է մնալ «Բարսայում», բայց նա կընդունի նոր պայմանագրի առաջարկը միայն այն դեպքում, եթե այն բարելավվի, իսկ «Բարսելոնան» մտադիր չէ գնալ այդ քայլին։

Կողմերի միջև բանակցություններում կարևոր դեր կարող է խաղալ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին, ով համոզված է, որ բոլոր կողմերի համար ավելի լավ կլինի, եթե Դեմբելեն մնա թիմում:

Խավին շատ է հավատում Դեմբելեին և վստահ է, որ նա կարող է փոփոխություն մտցնել թիմի խաղում։

Բացի այդ, եթե կատալոնական ակումբին հաջողվի նոր պայմանագիր կնքել Դեմբելեի հետ, ապա ակումբը ստիպված չի լինի ներդրումներ կատարել նոր եզրային հարձակվող գնելու համար։ Այդ դեպքում, ինչպես հուսով է Խավին, խնայված գումարը կներդրվի «Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեի գնման համար։

Նշվում է, որ իսպանացի մասնագետը հույս ունի, որ Դեմբելեն զիջումների կգնա և կնվազեցնի աշխատավարձը, հատկապես, հաշվի առնելով այն, որ նրա` այլ ակումբներից ստացված առաջարկները նույնպես ավելի լավը չեն։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը խիստ դժգոհ է Դեմբելեի և նրա գործակալ Մուսա Սիսոկոյի գործողություններից, ովքեր հունիսի 30-ին մոտենում են` ապագայի վերաբերյալ չանելով որևէ հայտարարություն։

Եթե ​​մի քանի օրից կողմերը չհամաձայնվեն երկարաձգել պայմանագիրը, ապա «բլաուգրանան» կնախընտրի առաջինը հրաժարվել նրա ծառայություններից և հետ վերցնել կատարված առաջարկը։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 149 հանդիպում` դառնալով 32 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023