Բարսելոնան ներկայացրել է Եվրոպա լիգայի հայտացուցակը

Բարսելոնան ներկայացրել է Եվրոպա լիգայի հայտացուցակը

02/02/2022 - 22:07

Եվրագավաթներին մասնակցող ակումբները մինչև փետրվարի 2-ը ներառյալ պետք է ներկայացնեն այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու մրցաշարերի փլեյ-օֆֆ-ին։

«Բարսելոնան» արդեն ներկայացրել է Եվրոպա լիգայի իր հայտացուցակը։

Հատկանշական է, որ կատալոնական ակումբի հայտացուցակից դուրս է մնացել Դանի Ալվեսը։

Ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնադրության` ակումբները միայն 3 նոր ֆուտբոլիստ կարող են ավելացնել նախորդ` խմբային փուլի հայտացուցակի համեմատ, և քանի որ «Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միանգամից 4 տրանսֆեր իրականացրեց, այդ պատճառով էլ չէր կարող բոլոր նորեկներին հայտավորել ու ակումբի մարզչական շտաբի որոշմամբ հայտացուցակից դուրս է մնացել հենց 38-ամյա պաշտպանը։

«Բլաուգրանասի» հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նորբերտո Նետո, Արնաու Տենաս, Անդեր Աստրալագա

Պաշտպաններ – Սերժինիո Դեստ, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Օսկար Մինգեսա, Էրիկ Գարսիա, Սամուել Ումտիտի, Արնաու Կոմաս, Ալեխանդրո Բալդե

Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Ռիկի Պուչ, Պեդրի, Գավի, Սերժի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Նիկո Գոնսալես, Ալվարո Սանս, Խանդրո Օրելյանա

Հարձակվողներ – Ուսման Դեմբելե, Մեմֆիս Դեպայ, Անսու Ֆաթի, Ադամա Տրաորե, Մարտին Բրեյթվեյթ, Լյուկ դե Յոնգ, Ֆերրան Տորես, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Իլիաս Ախոմախ

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակում մրցելու է «Նապոլիի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին, իսկ պատասխանը` փետրվարի 24-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023