Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց հետնապահին․ Լեգանես 1։2 Բարսելոնա?

Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց հետնապահին․ Լեգանես 1։2 Բարսելոնա?

23/11/2019 - 21:22

Իսպանական Լա լիգայի խաղային օրը մեկնարկեց «Լեգանես» – «Բարսելոնա» հանդիպումով։ Առաջատար «Բարսելոնան» 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ։

Խաղի հաշվիը 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց տանտերերի մարոկկացի հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերին։ Երկրորդ խաղակեսում «Բարսային» հաջողվեց 2 անգամ գրավել հետնապահների դարպասը և հաղթանակ կորզել։ Աչքի ընկան Լուիս Սուարեսն ու Արթուրո Վիդալը։

Էռնեստո Վալվերդեի սաները վաստակեցին 28 միավոր և շարունակում են գլախվորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեգանեսը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023