Բարսելոնան, հնարավոր է, վարձակալի Ատլետիկոյի պաշտպանին

Բարսելոնան, հնարավոր է, վարձակալի Ատլետիկոյի պաշտպանին

02/12/2020 - 14:42

«Բարսելոնան» կենտրոնական պաշտպան է փնտրում, ով կփոխարինի Ժերար Պիկեին։

Կատալոնական ակումբն ուշադրությունը սևեռել է «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Ֆելիպեի վրա։ Բրազիլացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը մեկնարկային կազմում և 7 հանդիպում է անցկացրել Լա լիգայի շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնան» ցանկանում է 31-ամյա պաշտպանին կես տարով վարձակալել, սակայն «Ատլետիկոն» համաձայն չէ այդպիսի զարգացումների հետ, քանի որ Ֆելիպեին համարում են կարևոր ֆուտբոլիստ կազմի խորության համար։ Ամեն դեպքում, «բլաուգրանասի» ներկայացուցիչները փորձում են համաձայնության հասնել մադրիդյան ակումբի հետ։

Հավելենք, որ «Բարսելոնան» ներկա պահին կենտրոնական պաշտպանի դիրքում լուրջ խնդիրներ ունի, քանի որ Ժերար Պիկեն ծանր վնասվածք ունի, Սամուել Ումտիտին այլևս չունի նախկին որակները։ Վնասվածք ունի նաև Ռոնալդ Արաուխոն, ով հարկ եղած դեպքում փոխարինում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին։ Թիմի հիմնական պաշտպաններից առողջ է միայն Կլեման Լանգլեն, ում հետ վերջին խաղերում պաշտպանության կենտրոնում զույգ էր կազմում 21-ամյա պաշտպան Օսկար Մինգեսան, ով «Բարսելոնա Բ»-ի ֆուբտոլիստ է։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023