Բարսելոնան հաղթեց ՄՅՈւ-ին, Այաքս – Յուվենտուս՝ ոչ-ոքի ?

Բարսելոնան հաղթեց ՄՅՈւ-ին, Այաքս – Յուվենտուս՝ ոչ-ոքի ?

11/04/2019 - 00:54

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղերի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Բարսելոնային»: «Օլդ Թրաֆորդում» կայացան խաղում հաղթեցին հյուրերը՝ 0:1:

Հանդիպման միակ գոլը գրանցվել է մեկնարկից 12 րոպե անց. Սուարեսի փոխանցումից հետո Լյուկ Շոուից անդրադարձից հետո գնդակը հայտնվել է տանտերերի դարպասում:

Այսպիսով, կատալոնական թիմը մեծ առավելություն ունի տնային պատասխան հանդիպումից առաջ:


«Այաքսը» հյուրընկալել էր «Յուվենտուսին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Կանսելոյի փոխանցումից հետո Ռոնալդուն գլխով բավականին գեղեցիկ գոլ է խփել: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին Ներեսը հիանալի գոլով հավասարեցրել է հաշիվը:

Այսպիսով, «Յուվենտուսը» տնային պատասխան հանդիպումից առաջ որոշակի առավելություն է ստանում:


Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 16-ին:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023