Բարսելոնան կրկին խնդիրներ ունի` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

Բարսելոնան կրկին խնդիրներ ունի` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

25/11/2023 - 19:28

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպո դե Վալյելաս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» կրկին անհաջող հանդիպում անցկացրեց և միավորներ կորցրեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Ռայոյի» կազմից 39-րդ րոպեին հաշիվը բացեց Ունայի Լոպեսը։

Խավիի թիմի պատասխան գոլն էլ, որպես ինքնագոլ, 82-րդ րոպեին գրանցվեց Ֆլորիան Լեժենի անվան դիմաց։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Ռայո Վալեկանոն», 19 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023