Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Օսասունային 🎥

Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Օսասունային 🎥

04/09/2023 - 00:56

Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ և ծանր պայքար ծավալվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 2:1 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեց Ռոբերտ Լևանդովսկին, ով 86-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Կատալոնական ակումբի կազմից մեկ գոլ էլ խփեց Ժյուլ Կունդեն, իսկ «Օսասունայի» կազմից աչքի ընկավ Չիմի Ավիլան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Օսասունան», 6 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023