Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Ժիրոնային 🎥

Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Ժիրոնային 🎥

28/01/2023 - 21:11

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ժիրոնայի» դեմ։

Ծանր ընթացք ստացած խաղում` «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Խավիի թիմին հաղթանակ պարգևեց 61-րդ րոպեին Պեդրիի խփած միակ գոլը։

Նշենք, որ կատալոնական ակումբը Լա լիգայի շրջանակում երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում նույն հաշվով։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 47 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ժիրոնան», 21 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023