Բարսելոնան ընկերական խաղում հաղթեց Միլանին🎥

Բարսելոնան ընկերական խաղում հաղթեց Միլանին🎥

02/08/2023 - 10:03

«Միլանն» ու «Բարսելոնան» քիչ-քիչ ավարտում են 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանն ու ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության շրջանակում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանան» հաղթեց 1:0 հաշվով։

Խավիի թիմին 55-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անսու Ֆաթիի խփած գեղեցիկ գոլը։

Հավելենք, որ միջմրցաշրջանային հատվածի շրջանակում «Բարսելոնան» վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին և Ժոան Գամպերի գավաթի խաղի շրջանակում կմրցի «Տոտենհեմի» դեմ։

Ինչ վերաբերում է «Միլանին», «ռոսոներիները» դեռ երկու ընկերական հանդիպում ունեն անցկացնելու և օգոստոսի 8-ին ու 12-ին կմրցեն համապատասխանաբար «Մոնցայի» և Թունիսը ներկայացնող «Էթուալ Սահելի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023