Բարսելոնան ցանկանում է պաշտպանվել TikTok-երներից՝ ուժեղացնելով ակումբի մարզաբազայի անվտանգությունը

Բարսելոնան ցանկանում է պաշտպանվել TikTok-երներից՝ ուժեղացնելով ակումբի մարզաբազայի անվտանգությունը

29/03/2021 - 14:29

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հայտնվել են TikTok սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով ցանկանում է ուժեղացնել ակումբի մարզաբազայի անվտանգությունը։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։

Բանն այն է, որ կատալոնական ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստներ դարձել են TikTok-երների թիրախ։ Խոսքը Լեո Մեսսիի և մի շարք այլ ֆուտբոլիստների մասին է։

Սոցցանցի օգտատերերը ոչ միայն ֆուտբոլիստներին տեսանկարահանում են մոտ տարածություններին, այլև տեսանյութերում հաճախ վիրավորում են նրանց՝ հուսալով, ստանալ որևէ արձագանք։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն թվականի մարտին Լեո Մեսսին արդեն մեկ անգամ հունից դուրս եկել է TikTok-ի սադրիչ օգտատերերի պատճառով․

«Դուք արդեն այսպիսի մի տոննա տեսանյութ եք նկարահանել, սակայն չեք կարող ձեր ամբողջ կյանքը վատնել իմ մասնակցությամբ նման բաներ նկարելով»,- նշել էր արգենտինացի ֆուտբոլիստը։

Անտուան Գրիզմանին և Ֆրենկի դե Յոնգին նրանք նույնպես թիրախավորել են, իսկ վերջերս երբ Սամուել Ումտիտին իջել է իր մեքենայից, նրան շրջափակել են մի խումբ երիտասարդներ՝ բղավելով «գնա՛ Բարսա Բ»։

«Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն նախնական բանակցություններ է վարել տեղի ոստիկանության հետ՝ ակումբի մարզաբազայի անվտանգությունն ուժեղացնելու համար։ Ոստիկանները պետք է տեղակայվեն ակումբի մարզաբազայի հարևանությամբ ֆուտբոլիստների ժամանելու և դրա տարածքը լքելու ընթացքում, սակայն իրավապահ մարմինները կատալոնական ակումբի ներկայացուցիչներին պատասխանել են, որ դժվար կլինի կանխել մարդկանց մոտենալը ֆուտբոլիստներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023