Բարսելոնան ցանկանում է իր պաշտպանին վարձավճարով տեղափոխել այլ ակումբ

Բարսելոնան ցանկանում է իր պաշտպանին վարձավճարով տեղափոխել այլ ակումբ

21/01/2021 - 23:56

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է հեռանալ ակումբից։

Կատալոնական ակումբը ցանկանում է 27-ամյա ֆրանսիացուն վարձավճարով տեղափոխել այլ ակումբ։

Հաղորդվում է, որ տարբերակներ կան, սակայն խոչընդոտ կարող է հանդիսանալ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը։

Տեղափոխելով Ումտիտիին այլ ակումբ՝ «Բարսելոնան» ցանկանում է լուծել վրեջինիս խաղաժամանակ ստանալու խնդիրները։

Ինքը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ, քանի որ հասկանում է, որ Ռոնալդ կումանի ղեկավարությամբ չի կարողանալու լրացնել խաղային փորձի պակասը։

Ումտիտիի ծառայություններով հետաքրքրվող ակումբներ կան, սակայն կատալոնական ակումբը ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել։

Իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023