Բարսելոնան պատրաստ է վաճառել Սամուել Ումտիտիին

Բարսելոնան պատրաստ է վաճառել Սամուել Ումտիտիին

01/04/2020 - 14:02

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» պատրաստ է վաճառել կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա խաղացողի վաճառքից ակումբը մտադիր է ստանալ նվազագույնը 50-մլն եվրո։ Նշվում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Լոնդոնյան ակումբը մտադիր է կապվել խաղացողի գործակալի հետ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկատվություն ստանա խաղացողի մասին։

Ավելի վաղ խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալը», սակայն պաշտպանը որոշեց մնալ Կատալոնիայում։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023