Բարսելոնայի նախկին նախագահը պատմել է իր բանտային կյանքից

Բարսելոնայի նախկին նախագահը պատմել է իր բանտային կյանքից

29/05/2020 - 14:32

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը պատմել է իր բանտային կյանքի մասին․

«Ծեծկռտուքնե՞ր բանտում։ Դրանք իմ աչքի առջև էին տեղի ունենում։ Մի անգամ ծեծկռտուքն այնքան մոտ էր տեղի ունենում ինձ, որ իմ բոլոր իրերն ամբողջյամբ պատվել էին արյունով։ Բանտարկյալներից մեկին հարվածել էին մետաղե ինչ-որ ձողով, ինչի պատճառով նա այնքան արյուն էր կորցրել, որ նույնիսկ իմ հագուստը և գրքույկը արյունոտվել էր։

Բանտում այդպիսի դեպքեր հաճախ էին տեղի ունենում։ Ես մի քանի անգամ վիճաբանության եմ բռնվել, սակայն բանը ծեծկռտուքին չի հասել»,- Ռոսելի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Սանդրո Ռոսելը բանտում գտնվել է 643 օր։ Նա ձերբակալվել էր 2017 թվականի մայիսին՝ օֆշորային կազմակերպությունների միջոցով 15 մլն եվրո «լվանալու» մեղադրանքով։ 2019 թվականի փետրվարին Սանդրո Ռոսելը հայտնվեց ազատության մեջ, սակայն գործը չէր փակվել։ Դատախազությունը դատավորից պահանջում էր, որպեսզի Ռոսլեը դատապարտվի 11 տարվա ազատազրկման, սակայն նախորդ տարվա ապրիլին նա արդարացվեց։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023