Բարսելոնայի նախկին խաղացողը, հնարավոր է, գլխավորի ակումբը, եթե Վալվերդեն հեռանա

Բարսելոնայի նախկին խաղացողը, հնարավոր է, գլխավորի ակումբը, եթե Վալվերդեն հեռանա

02/01/2020 - 16:04

«Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչ Թիերի Անրին, հնարավոր է, գլխավորի «Բարսելոնան»՝ Էռնեստո Վալվերդեի հեռանալու դեպքում։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, Թիերի Անրիի օգտին կան մի շարք փաստեր։ Առաջին՝ ֆրանսիացին հիանալի հարաբերություններ ունի կատալոնացիների ներկայիս սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ։ Երկրորդ՝ Անրին շատ ճանաչում է «Բարսելոնայի» մի շարք խաղացողների, որոնց հետ խաղացել է կատալոնական ակումբում․ Լեո Մեսսի, Սերխիո Բուսկետս, Ժերարդ Պիկե։ Երրորդ՝ «Բարսելոնայի» կազմում ներկայումս հանդես են գալիս շատ ֆրանսիացիներ։

Կատալոնական ակումբի ղեկավարությունը Անրիին դիտարկում է որպես Էռնեստո Վալվերդեի իդեալական փոխարինող, քանի որ, ըստ նրանց, նրա արյան մեջ կա ակումբի ԴՆԹ-ն։ Ակումբի նախագախ Խոսեպ Բարտոմեուն ևս շատ բարձր է գնահատում Թիերի Անրիին։

Եթե Վալվերդեն չերկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը, իսկ եթե Անրին հաջողությունների հասնի «Մոնրեալ Իմպակտի» հետ, ապա նրա նշանակումը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ կդառնա ավելի հավանական։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023