Բարսելոնայի խնդիրները շարունակվում են` չկարողանալով կոտրել Խետաֆեի դիմադրությունը

Բարսելոնայի խնդիրները շարունակվում են` չկարողանալով կոտրել Խետաֆեի դիմադրությունը

16/04/2023 - 20:09

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան», չնայած հանդիպման գրեթե ողջ ընթացքում ուներ խաղային և տարածքային առավելություն, բավական անատամ հանդիպում անցկացրեց և չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Այս ոչ-ոքիից հետո Խավիի թիմը վաստակեց 73 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

Միավորների կորստից հետո «Բարսելոնան» մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցում է արդեն 11 միավորով։

«Խետաֆեն», 31 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023