Բարսան լուրջ մրցակից ունի Լաուտարոյի հարցում

Բարսան լուրջ մրցակից ունի Լաուտարոյի հարցում

16/07/2020 - 16:50

Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» վաղուց ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Կողմերը երկար ժամանակ բանակցում էին, սակայն այդպես էլ վերջնական համաձյնություն չեղավ կողմերի միջև։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները ներկա պահին ժամանակավորապես դադարեցված են։

Այդ փաստից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես միացել է արգենտինացի խաղացողի համար մղվող պայքարին։

Ինքը՝ Լաուտարոն, չի ցանկանում «Ինտերի» հետ չի ցանկանում նոր պայամանգիր կնքել և մտադիր է տեղափոփվել ավելի բարձրակարգ ակումբ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Սիթին» սկսել է Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրվել այն բանից հետո, երբ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը բավարարեց «քաղաքաբնակների» բողոքարկումը՝ չեղարկելով նրանց երկտարյա եվրագավաթային որակազրկումը։ Բանն այն է նաև, որ «Սիթիի» մարզչական շտաբը արգենտինացի հարձակվողի մոտ տեսնում են իրական ներուժ, ով կարող է փոխարինել Սերխիո Ագուերոյին։ Հաղորդվում է, որ Ագուերոն մտադիր է վերադառնալ հայերնիք՝ Արգենտինա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբն ավելի մեծ հնարավորություններ ունի վճարելու Լաուտարոյի հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023