Բարխուանը խոսել է Դինամոյի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Բարխուանը խոսել է Դինամոյի նկատմամբ տարած հաղթանակի մասին

03/11/2021 - 11:19

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Դինամո Կիևին»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սերխի Բարխուանը.

«Ակումբի համար անչափ կարևոր հաղթանակ էր։ Բավական լավ էինք գործում դաշտում, հանգիստ։ Մենք երկրորդ խաղակեսում համբերատարություն դրսևորեցինք և հասանք հաղթանակի։

Այնպիսի ռմբարկուն, ինչպիսին Ֆաթին է, օգնում է մեզ առաջ շարժվել։ Շատ կարևոր է, որ նա գոլային պահերի հնարավորություն ունենա։ Այդ հարցում մենք պետք է օգնենք նրան։

Այս հաղթանակը նվիրում ենք Սերխիո Ագուերոյին։ Նա շուտով կապաքինվի և մենք կտոնենք դա»,- նշել է 49-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Սերխիո Ագուերոն սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա նվազագույնը 3 ամիս օգնել «Բարսելոնային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023