«Բավարիայի» ղեկավարներն Օլիսեին «անգին» են համարում
«Բավարիան» չի պատրաստվում բաժանվել ակումբի վինգեր Մայքլ Օլիսեից, հայտնում է L’Équipe-ն։
«Ռեկորդ մայսթերը» մտադիր չէ վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը, նույնիսկ, եթե վճարվի 500 միլիոն եվրո։ Մյունխենյան գրանդում ֆրանսիացի եզրայինին «անգին» ֆուտբոլիստ են համարում։
Ավելի վաղ նշվում էր, որ Մադրիդի «Ռեալը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 150 միլիոն եվրո։
Օլիսեն «Բավարիայում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 107 խաղում խփել է 42 գոլ, կատարել 54 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml