Բայերի 17-ամյա ֆուտբոլիստը ԵԼ-ի հանդիպումը բաց է թողել դպրոցական ստուգողականի պատճառով

Բայերի 17-ամյա ֆուտբոլիստը ԵԼ-ի հանդիպումը բաց է թողել դպրոցական ստուգողականի պատճառով

13/12/2020 - 14:53

Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Բայերը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով վսատհ հաղթանակ տարավ «Սլավիա Պրահայի» նկատմամբ, ինչը թույլ տվեց Լևերկուզենը ներկայացնող ակումբին 15 միավորով հաղթել C խմբում և առաջին տեղով դուրս գալ մրցաշարի 1/16 եզրափակիչ։

Այդ խաղում «Բայերի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ բացակայում էին, որոնց թվում էր նաև 17-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

Բանն այն է, որ Վիրցը դեռևս սովորում է դպրոցում և դեկտեմբերի 10-ին նա դպրոցում կարևոր ստուղոգական գրավոր աշխատանք է ունեցել, ինչի պատճառով էլ Լևերկուզենը ներկայացնող ակոմբի գլխավոր մարզիչ Պետեր Բոսը նրան թույլ տվեց չմասնակցել այս խաղին։

«Գիտեք՝ դպրոցն ավելի կարևոր է այս խաղից։ Մենք արդեն ապահովել ենք մեր տեղը փլեյ-օֆֆում․ ինչո՞ւ տղային ավելորդ խանգարենք ուսման հարցում»,- նշել է հոլանդացի մասնագետը։

Ֆլորիան Վիրցը բավականին հետաքրքիր տղա է, ով համարվում է գերմանական ֆուտբոլի նոր տաղանդներից մեկը։ Նա «Բայերի» կազմում նորամուտը նշել է դեռևս վերջերս։ Կորոնադադարից հետո «Բայերը» 2020 թվականի մայիսի 18-ին Բունդեսլիգայի շրջանակում հյուրընկալվելիս մրցում էր «Վերդերի» դեմ։ Նա այդ հանդիպումը շատերի համար անսպասելիորեն սկսեց մեկնարկային րոպեներից՝ խաղադաշտում անցկացնելով 61 րոպե։ Այդ կերպ նա դարձավ Բունդեսլիգայի պատմության շրջանակում երբևէ հանդես եկած 3-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Գրեթե մեկ ամիս անց՝ հունիսի 6-ին մրցեց «Բավարիայի»՝ պարտվելով 2։4 հաշվով։ Այդ խաղում Վիրցը փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը և 89-րդ րոպեին գրավեց Մանուել Նոյերի դարպասը՝ դառնալով Բունդեսլիգայի պատմության շրջանակում գոլի հեղինակ դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Կայ Հավերցի հեռանալուց հետո Վիրցը դարձել է «Բայերի» հիմնական կազմի գրեթե անբաժան մի մասը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023