Բայերի պաշտպանի սարսափելի վնասվածքը Կոլումբիայի հավաքականի կազմում🎥📸

Բայերի պաշտպանի սարսափելի վնասվածքը Կոլումբիայի հավաքականի կազմում🎥📸

12/10/2020 - 01:15

Հոկտեմբերի 10-ին Կոլումբիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման 1-ին տուրի շրջանակում սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման 8-րդ րոպեին կոլումբացիների աջ պաշտպան Սանտիագո Արիասը Վենեսուելայի հավաքականի վինգեր Յանխել Էրերայի հետ բախման պատճառով ծանր վնասվածք ստացավ, ինչից հետո չկարողացավ շարունակել խաղը։

Այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավարը Էրերային կարմիր քարտ ցույց տվեց, սակայն, օգտվելով VAR-համակարգից, չեղարկեց այն, քանի որ տեսակրկնապատկերը ցույց տվեց, որ Էրերան չի դիպել Արիասին․ կոլումբացի ֆուտբոլստը պարզապես անհաջող ընկել է։

Բուժզննումը հետագայում ցույց է տվել, որ 28-ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի հատվածում կոտրվածք է ստացել։

Հավելենք, որ Սանտիագո Արիասը «Ատետլիո Մադրիդի» ֆուտբոլիստ է, սակայն վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ տեղափոխվեց «Բայեր»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023